Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Զանգվածային ցույց՝ միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ

Զանգվածային ցույց՝ միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ
26.05.2013 | 11:48

Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է մոտ 50 ցուցարարների, որոնք բողոքում էին Ֆրանսիայում միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ։ Ցուցարարները որոշ ժամանակով փակել էին ֆրանսիական մայրաքաղաքի ամենահայտնի փողոցներից մեկ՝ Ելիսեյան դաշտերը, սակայն իրավապահները ցրել են նրանց։
Չարտոնված միջոցառումը տեղի է ունեցել վիճելի օրինագծի դեմ կիրակնօրյա զանգվածային հանրահավաքի նախօրեին։ Ակնկալվում է, որ այսօր միասեռ ամուսնություններն օրինականացնող փաստաթղթի դեմ իրենց անհամաձայնությունը հայտնելու համար հանրահավաքին ներկա կլինի շուրջ 200 հազար մարդ։ Ցույցին կմասնակցեն ոչ միայն ֆրանսիացիներ, այլև այլ երկրներից ժամանած ցուցարարներ։

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ